16/11/2023 15:22
Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից
ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը կորցնի իր միջնորդի դերը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ՝ կապված Կոնգրեսի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունների հետ:
«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։