16/11/2023 11:15
Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան. ՀՀ վարչապետ
Մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է, հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։ Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ Հայաստանը չի կարող այդ պայմանագիը ստորագրել միայնակ, ու սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը», - ասաց նա։
Վարչապետը նշեց, թե խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ ու դա տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում՝ մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին՝ Բրյուսելում։