16/11/2023 11:22
2024 թվականի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
2024 թվականի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե բյուջեն պատմական է նրանով, որ ՀՀ քաղաքացին այսօր չի մնում հիվանդանոցների դռներին, կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա, ըստ վարչապետի, պատերազմի նախապատրաստութուն չէ, այլ՝ խաղաղության։
«Ես վստահ եմ, որ մեր հարևան երկրները համոզված են՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այսօր ժամանակները պատմական են, որովհետև Հայաստանը կանգնած է պետության ու պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ։
«Տնտեսական զարգացումն է Հայաստանի Հանրապետության պետական շահը ու բոլոր քաղաքականություններն ու հայեցակարգերը պետք է գնահատվեն ըստ այնմ, թե ինչքանով են համապատասխանում Հայաստանի զարգացման շահերին», - ասաց նա։