17/11/2023 10:46
ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով երեք տուժած հոսպիտալացվել է
Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: