Գործատու-աշխատող հարաբերությունները իրավական դաշտում. Զրույց փաստաբան Իրմա Ճաղարյանի հետ

17/11/2023 23:18

Գործատու-աշխատող հարաբերությունները իրավական դաշտում. Զրույց փաստաբան Իրմա Ճաղարյանի հետ


Մեր օրերում հաճախ կարելի է ակնատես լինել գործատու-աշխատող հարաբերությունների սրման, աշխատանքային պարտականություններում աշխատակցի թերացման, աշխատավարձերի հետ կապված խնդիրների, որոնք տեղի չէին ունենա, եթե և՛ գործատուն, և՛ աշխատակիցը ունենային Աշխատանքային օրենսդրության հետ կապված մինիմալ իրավական գիտելիքներ։

Հենց այս թեմայի շուրջ է Aysor.am-ը զրուցել Էքս Լեգե փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Իրմա Ճաղարյանի հետ՝ ստանալու մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։

Հարցին, թե ի՞նչ խնդիրներով են հաճախ գործատուներն ու աշխատակիցները դիմում փաստաբանին, մասնագետը պատասխանեց.

«Գործատու-աշխատող հարաբերություններում ամենատարածված խնդիրը երկուստեք աշխատանքային պայմանագրի լուծումն է՝ աշխատողին աշխատանքից հեռացնելը։ Աշխատողները շատ հաճախ դիմում են փաստաբանի՝ խնդրելով աջակցել կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու կամ աշխատանքից ազատելու ապօրինի հրամանների վիճարկման հարցում»։

Մասնագետի խոսքով՝ գործատուներն էլ  իրենց հերթին  փակուղու առաջ են կանգնում աշխատողին աշխատանքից հեռացնելու հարցում, քանի որ Աշխատանքային օրենսգիրքը կազմված է մաքսիմալ ի նպաստ աշխատողի, իսկ գործատուն շատ դեպքերում պաշտպանված չէ և շատ խոցելի է։

Հարց է առաջանում՝ որո՞նք են «խոցելի խմբերը», որոնց իրավունքները կարող են խախտվել աշխատավայրում։

«Եթե խոսենք խոցելի խմբերի մասին, միանգամից պետք է հիշենք այն բոլոր աշխատանքի հայտարարությունները, որոնք տեղադրվում են գործատուների կողմից և արժանանում մեծ արձագանքի՝ աշխատանք փնտրող հանրության մոտ։ Սկսած այն պահից, որ աշխատանքի ընդունելության հարցազրույցի ընթացքում հնչում են հարցեր, որոնք չպետք է հնչեն և ընդհուպ մինչև աշխատանքային հարաբերությունների դադարեցման պատճառները»,-մանրամասնեց Ճաղարյանը՝ ավելացնելով, որ երիտասարդ աղջիկները, հղի կանայք, ամուսնության պատրաստվող կամ ամուսնացած կանայք մշտապես հայտնվում են շատ բարդ իրավիճակում. նրանց կամ չեն ընդունում աշխատանքի, կամ էլ փորձում են հեռացնել՝ ամուսնանալուց հետո։

«Այնքան հաճախ են կանայք դիմում ինձ՝ խնդրելով հուշել, թե ինչ պետք է անեն, որ գործատուի հետ հարցազրույցի ընթացքում զերծ մնան անձնական բնույթի հարցերից՝ «ամուսնացա՞ծ եք», «իսկ պատրաստվո՞ւմ եք», «ընտրյալ ունե՞ք», «հղի՞ եք», «իսկ երեխա պլանավորո՞ւմ եք», «կարո՞ղ եք երաշխավորել, որ մի հինգ տարի չեք հղիանա» և այլն։

Նման դրվագներ հիշելով՝ փաստաբանը հավելեց, որ եթե անգամ նրանց բախտ է վիճակվում ընդունվել աշխատանքի, իսկ հետագայում ամուսնանալ կամ հղիանալ, գործատուները տարբեր միջոցներով փորձում են հեռացնել աշխատանքից։

«Նման գործանուները  հիմնականում խնդրում են, որ  վերջիններս դիմում գրեն և դուրս գան, իսկ եթե չեն ենթարկվում պահանջին, հոգեբանական ճնշումների միջոցով փորձում են հասնել իրենց ուզածին։ Ուստի, իմ կարծիքով, խոցելի խմբում են ներառված կանայք և աղջիկները»,-նկատեց մասնագետը։

Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրների դեպքում աշխատակիցը կարող է տնօրենի դեմ դատարան հայց ներկայացնել, և հակառակը։

«Իրականում ամենաբազմազան իրավիճակներ են լինում. Աշխատակիցը կարող է դիմել դատարան, եթե վերջինիս ենթարկել են կարգապահական պատասխանատվության, կամ անհիմն հեռացրել են աշխատանքից, չեն իրականացրել վերջնահաշվարկ, կամ թերի են իրականացրել այն։

Գործատուն էլ  իր հերթին  կարող է դիմել այն աշխատակցի դեմ, ով իր գործողություններով վնաս է հասցրել կազմակերպությանը կամ երրորդ անձանց՝ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում։

Եթե, օրինակ, որևէ անձ հայց ներկայացնի դատարան՝ ընդդեմ կազմակերպության, վերջինս էլ իր հերթին կարող է իր աշխատակցից պահանջել այդ վնասների հատուցումը՝ հաշվի առնելով աշխատակցի անփութությունը, կարգապահական կամ օրենսդրական պահանջների խախտումը»,-մանրամասնեց Իրմա Ճաղարյանը։

Աշխատանքային դաշտում հանդիպող ակնառու խնդիրներից է գրանցված և չգրանցված լինելը, որն իր հետ բերում է տարբեր հակասական հարցեր.

«Իրականում ամենատարածված իրավիճակներից է, երբ փաստաբանին դիմում է քաղաքացի, ով փաստացի գրանցված աշխատող չի հանդիսանում։ Այսպես, շատ գործատուներ կնքում են աշխատանքային պայմանագրեր ոչ բոլոր աշխատակիցների հետ։ Որոշ աշխատակիցներ աշխատում են կազմակերպությունում՝ նույն պայմաններով, բայց ծառայությունների մատուցման այլ պայմանագրի հիման վրա, իսկ որոշներն էլ՝ զուտ բանավոր պայմանավորվածությամբ»,-նշեց փաստաբանը։

Վերջինիս խոսքով՝ դժվար է օգնել այն աշխատակցին, ով չունի իր աշխատանքային հարաբերությունները հիմնավորող որևէ ապացույց։ Իսկ այն աշխատողները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա, զրկված են աշխատանքային օրենսգրքով վերապահված իրավունքներից օգտվելու հնարավորությունից։

«Իհարկե, կարելի է դատական կարգով ապացուցել, որ դրանք աշխատանքային իրավահարաբերություններ են, և պայմանագիրը փաստացի աշխատանքային պայմանագիր է, սակայն դա ավելի բարդ և երկար պրոցես է, քան պարզապես աշխատանքային հարաբերություններում որևէ հրամանի վիճարկումը»,-հավելեց նա։

Հիմնական պարտականություններ, որոնք չպետք է խախտի աշխատակիցը՝

հետևել աշխատավայրում սահմանված կարգապահական կանոններին,

պատշաճ կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

աշխատանքը կատարել բարեխիղճ և որակով,

չբացակայել աշխատավայրից՝ առանց գործատուին պատշաճ տեղեկացնելու և նրա համաձայնությունը ստանալու. հակառակ իրավիճակում դա արդեն իսկ հիմք կլինի վերջինիս աշխատանքից ազատելու համար։

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝  ի վերջո, ինչպե՞ս սկսել ձեռք բերել սեփական իրավունքների, պարտականությունների մասին գիտելիքներ։

«Սուտ կլինի, եթե ասեմ, որ պետք է կարդալ Աշխատանքային օրենսգիրքը։ Թեպետ դա շատ ցանկալի է, բայց շատ կարգավորումներ այնքան բարդ են ձևակերպված, որ անգամ իրավաբաններն են բավականին երկար խորանում դրա բովանդակության մեջ, իսկ շատ հաճախ էլ՝ ձևավորում կոորդինալ տարբեր մոտեցումներ նույն ձևակերպման մասով»,-ասաց փաստաբանը՝ խորհուրդ տալով մի քանի արդյունավետ միջոց. հետևել առցանց հարթակների, որտեղ հրապարակվում է անհրաժեշտ տեղեկատվությունը, մատչելի լեզվով բացատրվում իրավական բարդ կարգավորումները, մասնակցել կազմակերպվող կլոր սեղան-քննարկումներին, թրեյնինգներին՝ թե՛ գործատուների համար, և թե՛ աշխատողների։

Զրույցի վերջում Իրմա Ճաղարյանը պատմեց մի խնդրահարույց դեպք այն մասին, թե որքան կարևոր է, որ յուրաքանչյուր կազմակերպություն ունենա որակյալ իրավաբան.

«Ինձ դիմել էր քաղաքացի, ում աշխատանքից հեռացրել էին՝ What’s App հաղորդագրության միջոցով։ Պարզապես ասել էին, որ հաջորդ օրվանից չներկայանա աշխատանքի։ Դե, բնականաբար, քաղաքացին էլ դիմում է ինձ՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարող ենք անել։

Դիմում ենք գործատուին՝ խնդրում ենք տրամադրել աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։ Ի պատասխան, ոչ մի փաստաթուղթ չենք ստանում, սակայն տեղեկանում ենք, որ քաղաքացուն աշխատանքից հեռացրել են սեփական դիմումի հիման վրա։ Ամենազավեշտալին այն է, որ նման դիմում գոյություն չունի. իմ վստահորդը նման դիմում չի գրել և չի ստորագրել։ Դե, հիմա դատարանում վիճարկում ենք աշխատողի՝ սեփական նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքով դադարեցված աշխատանքային հարաբերությունները։ Հայցով պահանջել ենք վերականգնել քաղաքացուն աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդ՝ ողջ ժամանակահատվածի համար»։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:46 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 09:38 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն Այսօր, 09:33 Ադրբեջանը շտապում է միջանցքային տրամաբանությամբ Նախիջևանի հետ կապ ստանալու հարցում, քանի որ Նախիջևանի վերահսկման պայքար է ընթանում Թուրքիայի ու Իրանի միջև Այսօր, 09:14 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանն էլ է մերժել փաստաբանների խնդրանքը Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Եվրոպական միությունն անտեսո՞ւմ է Հայաստանին Այսօր, 09:06 «Հրապարակ». Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը շուտով կուղարկվի դատարան Այսօր, 09:01 «Ժողովուրդ». Կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանը ոչ մի քայլ առաջ չի գնացել Այսօր, 08:56 «Հրապարակ». Մակունցը հատուկ երախտագիտություն է հայտնել Փաուերին․ Թրամփի թիմը փորձում է հասկանալ` քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն Այսօր, 08:50 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դեմ է ԵՄ անդամակցության նախագծին. քվեարկությանը չի մասնակցել Այսօր, 08:45 «Ժողովուրդ». ԱԺ-ում ՔՊ-ն Անահիտ Ավանեսյանի հետ կրկին կքննարկի նրա ձախողած նախագիծը Այսօր, 08:43 «Հրապարակ». Նորատուսցի Արայի որդուն դատարանը ուղարկել է տնային կալանքի 13/02/2025 22:28 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները 13/02/2025 22:04 Պուտինն ու Թրամփը կհանդիպեն երրորդ երկրում 13/02/2025 21:46 Ամենայն Հայոց Հովվապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը 13/02/2025 21:24 Փաշինյանը Մյունխեն մեկնելուց առաջ Գյումրու քաղաքապետի ընտրությունների հարցն է քննարկել ՔՊ-ականների հետ 13/02/2025 20:59 Այս «չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ․ Արշավիր Ղարամյան 13/02/2025 20:39 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն 13/02/2025 20:24 Թշնամու ցինիզմը․ դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանին մեղադրել են «ահաբեկչություն» կազմակերպելու, «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում» բնակություն հաստատելու մեջ 13/02/2025 20:07 Արցախյան շարժման առաջամարտիկները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտությունները 13/02/2025 19:46 Ազգադավ կեցվածք է, սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ․ Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները 13/02/2025 19:33 Ազդարարվեց Firdus Prime Residence պրեմիում դասի բնակելի համալիրի «Լոտ 14» շենքի կառուցման կարևորագույն փուլերից մեկի ավարտը (Տեսանյութ) 13/02/2025 19:17 Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է 13/02/2025 19:02 Բանակցությունները դեռ չսկսած՝ Թրամփը զիջումներ արեց Ռուսաստանին․ Գերմանիայի պաշտպանության նախարար 13/02/2025 18:44 Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջին փուլին․ Երկրորդ փուլին չեն մասնակցի, քանի որ կայանալու է Բաքվում 13/02/2025 18:30 Շիրակի փողոցում բախվել են 6 մարդատար ու մեկ բեռնատար․ վարորդներից մեկին հիվանդանոց են տեղափոխել (Լուսանկարներ) 13/02/2025 18:18 Լևոն Տեր-Պետրոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը 13/02/2025 18:07 Պապոյանն ԱՄՆ դեսպանի հետ արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր է քննարկել 13/02/2025 17:50 ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 13/02/2025 17:34 «Երկու բարեկիրթ մարդկանց խոսակցություն էր, որն ապշեցրեց շատերին»․ Լավրովը՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին 13/02/2025 17:20 Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան 13/02/2025 17:05 «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը» թեմայով վարժանք ու գործնական պարապմունք՝ Տավուշում ու Շիրակում 13/02/2025 16:48 Վահագն Հովակիմյանն ու խորհրդականը 6 օր առաջ Կոսովո են մեկնել 13/02/2025 16:33 ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը 13/02/2025 16:04 Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը 13/02/2025 15:52 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել 13/02/2025 15:38 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում փոփոխություն է կատարվել 13/02/2025 15:35 Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվել 13/02/2025 15:28 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գյումրիում. տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին և անգիտակից կին 13/02/2025 15:20 Կառավարությունն ընդլայնել է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը 13/02/2025 15:15 Ուսանողները կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին․ պահանջում են հստակեցնել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարո՞ւմ է համապետական և համազգային շահ 13/02/2025 14:59 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը 13/02/2025 14:39 Մարզերում և Երևանում ձյուն է սպասվում 13/02/2025 14:28 Հրաչիկ Պողոսյանը Քննչական կոմիտեի նախագահի հորեղբոր որդին չէ. հերքում 13/02/2025 14:10 Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու ցուցումներ այս պահին չկան. Ավանեսյան 13/02/2025 14:06 Պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը. Աննա Վարդապետյան 13/02/2025 14:03 Վերջին շրջանում 44-օրյայի զոհերի չհուղարկավորված մարմինների հուղարկավորության փոքրաթիվ դեպքեր կան․ Նախարար 13/02/2025 13:46 ՊԵԿ-ը խստացնում է պայքարը ստվերային տնտեսության դեմ. բացահայտվել են խախտումներ և ապօրինի գործունեության դեպքեր 13/02/2025 13:42 Թալանել են «Վեոլիա ջրի» ավտոմեքենան. տարել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքեր 13/02/2025 13:37 ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահեցնում է՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ 13/02/2025 13:33 Այս պահին Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ քննարկում չկա 13/02/2025 13:26 7-8 դպրոցի տնօրեններ ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից, դա հանցագործությու՞ն է. ՔՊ պատգամավոր 13/02/2025 13:07 Զենք ձեռք բերելով՝ Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները. Վահան Կոստանյան 13/02/2025 13:05 Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար 13/02/2025 12:56 Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին 13/02/2025 12:54 Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան 13/02/2025 12:45 Մեղրիի փոխանակում, որ ասում են, դահլիճի կեսն էդ տարիներին ծնված երեխեք են, հարցնես՝ ինչ բանակցություններ են, չեն էլ իմանա․ հուշաթերթիկ են տալիս․ Մանուկյան (Տեսանյութ) 13/02/2025 12:27 Գեղամ Մանուկյանը չբացառեց, որ հնարավոր է ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է առանց ստուգումների Հայաստանով բեռներ անցկացնել (Տեսանյութ) 13/02/2025 12:12 Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա 13/02/2025 12:08 Որպես չորս երեխայի հայր՝ տրանսպորտով կարող էի անվճար երթևեկել, չեմ իմացել ու վճարել եմ. Նիկոլ Փաշինյան 13/02/2025 12:04 Փաշինյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացվել (Տեսանյութ) 13/02/2025 11:58 Լաչառությունը քաղաքական կատեգորիա է դառնում. Աբրահամյանը՝ Սիմոնյանի և Փաշինյանի հայտարարությունների մասին (Տեսանյութ) 13/02/2025 11:56 Հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի կարող են իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում. Աբրահամյան (Տեսանյութ) 13/02/2025 11:52 Էդմոն Մարուքյանը Լոռվա բարբառը փոխարինել է ռուսական ակցենտով՝ մեծ, կանաչ կոկորդիլոսն էլ դոշին. Ալեն Սիմոնյան 13/02/2025 11:49 Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին 13/02/2025 11:47 ՊԵԿ փոխնախագահը Փաշինյանին վստահեցրեց՝ Հայաստանում բոլորն անկանխիկ են աշխատավարձ ստանում (Տեսանյութ) 13/02/2025 11:44 Մեր տված հարկերի հաշվին իրենք ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում՝ գնում են ընտանիքներով. տնտեսվարողների բողոքի ցույցը շարունակվում է (Տեսանյութ) 13/02/2025 11:40 Մտահոգիչ է ԳՇ պետի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը. նրանք հանդուրժում են ՊԲ-ի նկատմամբ անարգանքը. Աբրահամյան (Տեսանյութ) 13/02/2025 11:29 Ուշիի ոլորաններում բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել 13/02/2025 11:19 ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է «մի որոշակի վերահսկողության ենթարկվի». ՔՊ-ական պատգամավորը՝ ադրբեջանական բեռների մասին 13/02/2025 11:13 Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը զրույց է ունեցել ազատազրկված անձանց հետ 13/02/2025 11:10 2024-ին Արարատում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ, կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում. մարզի դատախազ 13/02/2025 11:05 LIVE. Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց 13/02/2025 11:00 Կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլև մարդկանց հետ աշխատանքը. ՄԻՊ-ը նամակներ է հրապարակել 13/02/2025 10:56 Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի. Վահե Հովհաննիսյան 13/02/2025 10:50 Եղել է Արցախում, աջակցել է Կոնգրեսում հայկական շահերին. Թուլսի Գաբբարդը՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար 13/02/2025 10:40 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրն է այսօր 13/02/2025 10:31 Մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը մոնտաժի միջոցով լրագրողի նյութը լրիվ այլ բովանդակությամբ է ներկայացրել 13/02/2025 10:25 Մահացել է Արարատ Միրզոյանի տատիկը 13/02/2025 10:13 Մարդկանց ձայնը պետք է լսել. Գագիկ Ծառուկյան 13/02/2025 09:58 Արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա 13/02/2025 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 13/02/2025 09:47 Գեղարքունիքում 26-ամյա տղան սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ 13/02/2025 09:27 Լարսի ճանապարհը բաց է 13/02/2025 09:17 «Հրապարակ». Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին 13/02/2025 09:15 «Փաստ». Երկրի վիճակն էլ է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին 13/02/2025 09:09 «Ժողովուրդ». Մհեր Սահակյանի մահվան դեպքից անցել է 1 ամիս, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց նրա հետ 13/02/2025 09:07 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստերն իր գրաֆիկի՞ն է հարմարեցնում 13/02/2025 09:06 «Փաստ». «Գարնանային թեժացում». ինչպե՞ս պետք է պայքարել 13/02/2025 09:04 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը չի մորթվել սպանդանոցում 13/02/2025 09:03 «Հրապարակ». Առանց խափանման միջոցի փոփոխության, «օրենքով գողը» մեկուկես տարի է՝ գտնվում է մենախցում 13/02/2025 09:02 «Փաստ». Թուրք-ադրբեջանական քարոզչության հիմնական փորացավն այն է, որ «իրենց» Փաշինյանին հանկարծ ձեռք չտան 13/02/2025 09:00 «Ժողովուրդ». Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում 13/02/2025 08:56 «Ժողովուրդ». 783 հազար քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, սակայն 1.5 ամսում անգամ 5 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել 13/02/2025 08:50 «Հրապարակ». Ինչու «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում 12/02/2025 22:26 «Զելենսկին այնպես, ինչպես Պուտինը, խաղաղություն է ցանկանում»․ Թրամփը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ 12/02/2025 22:12 «Այդ դրոշի տակ այդ մարդիկ կռվում էին, այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և՛ զոհվածների մեջ»․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը՝ ռադիոտան մոտից Արցախի դրոշը հեռացնելու մասին 12/02/2025 21:49 «Ուղեղի մշուշ»․ Ինչի՞ հետևանք է 12/02/2025 21:31 Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից 12/02/2025 21:18 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են մահվանից 3 օր անց․ Armlur.am