17/11/2023 18:45
Թերապիայի հոգեդինամիկ մեթոդներ, որոնք օգնում են ազատվել տագնապային խանգարումից
Հոգեվերլուծական թերապիայի բոլոր ձևերի հիմնական նախադրյալն այն է, որ անհատի խնդիրները, որոնք անհանգստացնում են նրան ներկա պահին, չեն կարող հաջողությամբ լուծվել առանց դրանց անգիտակցականի խորը ըմբռնման, որի ակունքները արմատավորված են վաղ մանկության հարաբերություններում՝ ծնողների և այլ երեխաների հետ:
Հոգեվերլուծության նպատակը անհատի կոնֆլիկտները (ճնշված հույզերն ու դրդապատճառները) գիտակցության հասցնելու անհրաժեշտությունն է, որպեսզի նա փորձի դրանք լուծել ավելի ռացիոնալ և իրատեսական հիմունքներով: Թերապիայի հոգոդինամիկ ձևերը ներառում են ավանդական ֆրոյդական հոգեվերլուծությունը և դրանից հետո զարգացած թերապիայի ձևերը:
Հոգեվերլուծաբանների կողմից անգիտակից կոնֆլիկտները վերականգնելու հիմնական մեթոդներից մեկը ազատ ասոցիացիան է: Հաճախորդին խրախուսվում է թույլ տալ, որ իր մտքերն ու զգացմունքներն ազատորեն հոսեն, և նա խոսի այն ամենի մասին, ինչ գալիս է մտքում՝ առանց որևէ բան ուղղելու կամ անտեսելու: Դրան հասնելը, սակայն, հեշտ չէ։ Զրույցի ընթացքում հոգեբանները պետք է կարողանան պահել դիտողությունների միջով անցնող միահյուս թելը և վերացնել իրար հետ կապ չունեցող մտքերը:
Ժամանակի ընթացքում և հոգեվերլուծաբանի աջակցությամբ ազատ ասոցիացիաներն ավելի հեշտ են դրսևորվում։ Բայց նույնիսկ երբ անհատները գիտակցաբար փորձում են իրենց մտքերին ազատություն տալ, նրանք հանկարծ հայտնաբերում են, որ ինչ-որ բան խանգարում է իրենց: Երբ պացիենտը լռում է, անսպասելիորեն փոխում է թեման կամ չի կարողանում հիշել իրադարձության մանրամասները, վերլուծաբանը ենթադրում է, որ նա դիմադրում է որոշ մտքեր կամ զգացմունքներ հիշելուն: Ֆրեյդը կարծում էր, որ նման արգելափակումը կամ դիմադրությունը անհատին անգիտակցաբար վերահսկելու զգայուն տարածքներն են, որոնք պետք է հետազոտվեն:
Մեկ այլ մեթոդ, որը հաճախ օգտագործվում է ազատ ասոցիացիայի հետ մեկտեղ, երազների վերլուծությունն է: Ֆրեյդը կարծում էր, որ երազները «ուղիղ ճանապարհ են դեպի անգիտակցականը» և որ դրանք ներկայացնում են քողարկված անգիտակից ցանկությունները կամ վախերը:
Հոգեվերլուծության մեջ հիվանդի հարաբերությունները հոգեվերլուծողի հետ համարվում են բուժման կարևոր մաս: Վաղ, թե ուշ այցելուն զարգացնում է ուժեղ հուզական ռեակցիաներ հոգեվերլուծողի նկատմամբ: Երբեմն այդ արձագանքները դրական են ու ընկերական, երբեմն՝ բացասական ու թշնամական։ Հաճախ այդ ռեակցիաները համարժեք չեն այն ամենին, ինչը տեղի է ունենում հոգեթերապիայի սեանսների ժամանակ:
Ի պատասխան այս պահանջների և հոգեվերլուծական տեսության փոփոխությունների՝ Ֆրոյդի ժամանակներից ի վեր, մշակվել են հոգոդինամիկ թերապիայի նոր ձևեր, որոնք հակված են ավելի կարճաժամկետ և կառուցվածքային, քան ավանդական հոգեվերլուծությունը:
Թերապիայի այս ձևերը կիրառվում են ավելի հազվադեպ, սովորաբար շաբաթը մեկ անգամ: Միևնույն ժամանակ, ավելի քիչ նշանակություն է տրվում մանկության փորձի ամբողջական վերակառուցմանը և ավելի մեծ ուշադրություն է դարձվում այն խնդիրներին, որոնք առաջանում են այցելուի՝ այլ մարդկանց հետ փոխգործակցության ժամանակ։
Ազատ ասոցիացիայի մեթոդը, որպես կանոն, փոխարինվում է ամենահրատապ խնդիրների անմիջական քննարկմամբ, և թերապևտը կարող է գործել ավելի անմիջական մեթոդներով՝ ինքնուրույն բարձրացնելով որոշ թեմաներ և չսպասելով, որ այցելուն բարձրացնի դրանք: Թեև փոխանցումը դեռևս դիտարկվում է որպես թերապևտիկ գործընթացի կարևոր մաս, թերապևտը կարող է փորձել սահմանափակել փոխանցման ինտենսիվությունը: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս միջանձնային թերապիայի արդյունավետությունը դեպրեսիայի, անհանգստության, ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահման և ուտելու խանգարումների բուժման գործում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ