17/11/2023 10:41
Պայթյունը տեղի է ունցել ԵՊՀ նկուղային հարկում. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան
ԵՊՀ-ում պայթյունը եղել է նկուղային հարկում։ Այս մասին Aysor.am-ին ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։
«Մենք մանրամասներ չգիտենք, նկուղային հարկում է պայթյունը տեղի ունեցել, մեզ որևէ մեկը բան չի ասում»,-ասաց նա։
Տարիել Ղոչիկյանը նշեց, որ նախնական՝ երկու տուժած կա։ «Երկու հոգու տարել են շտապօգնության մեքենայով, թե էլի կան՝ չգիտեմ, ոչ մի բան չեն ասում, ինֆորմացիա չեն տալիս»,-ասաց նա և նշեց, որ տուժածները ոչ թե ուսանողներ են, այլ աշխատակիցներ։
«Աշխատողներից են, նկուղային հարկում իրենց տեղն ունեին»,-ասաց նա։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանը հստակեցրեց, որ բուհի լաբորատորիայում չի եղել պայթյունը՝ նշելով, որ այլ մանրմասների չի տիրապետում։