17/11/2023 18:35
Alibaba-ի հիմնադիրը վաճառում է ընկերության բաժնետոմսերը՝ 870 միլիոն դոլարով
Չինացի միլիարդատեր, Alibaba-ի հիմնադիր Ջեք Մա (չինական անունը՝ Մա Յուն) պատրաստվում է 870 միլիոն դոլարով վաճառել ընկերության 10 միլիոն բաժնետոմսերը, հայտնել է The Standard պարբերականը։
Գործարքը հաջորդ շաբաթ է կայանալու։
Ջեք Ման Alibaba-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարվել է 2013 թվականին, իսկ ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը թողել է 2019 թվականին։
2020-ին նա հրապարակայնորեն քննադատեց Չինաստանի գործող ֆինանսական համակարգը և կոչ արեց բարեփոխել այն, ինչից հետո երկար ժամանակով անհետացավ հանրային դաշտից, իսկ Չինաստանի իշխանությունները սառեցրին Alibaba-ի կազմում գտնվող ֆինանսական և տեխնոլոգիական Ant Group ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումը Շանհայի և Հոնկոնգի ֆոնդային բորսաներում։ 2021-ին արդեն Չինաստանի կառավարությունը 2,78 միլիարդ դոլարի տուգանք սահմանեց Alibaba-ի նկատմամբ՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։