17/11/2023 19:58
«Ջուրը որպես զենք չօգտագործել»․ ՄԱԿ-ի կոչն Իսրայելին
Իսրայելը չպետք է ջուրը որպես պատերազմի զենք օգտագործելի և պետք է դադարեցնի քաղաքացիական բնակչությանը կենսաապահովման պայմաններից զրկելու իր գործելաոճը, Ժնևում հայտարարել է ՄԱԿ հատուկ զեկուցող Պեդրո Արոջո-Ագուդոն։
ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ Գազայի բնակչությանը զրկելով խմելու ջրին հասանելիությունից՝ Իսրայելը խաախտում է միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը ենթարկում է ծարավից ու հիվանդություններից մահանալու վտանգի։
«Առողջապահությանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը հասցված վնասի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կարող են ավելի շատ զոհեր լինել, քան Գազայի ռմբակոծության հետևանքով գրանցված՝ առանց այն էլ հսկայական թվ զոհերն են»,- ասել է ՄԱԿ հատուկ զեկուցողը։
«Քաղաքացիական բնակչությանը ոչնչացնելու նպատակով նրանց կենսաապահովման պայմաննեից կանխամտածված զրկելը որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»,- հավելել է նա։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17