17/11/2023 16:58
2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանը ՄՔԴ լիիրավ անդամ կդառնա
Հայաստանը պաշտոնապես Միջազգային քրեական դատարանի անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին, այդ մասին հայտարարություն է տարածել ՄՔԴ-ն։
Հաղորդվում է, որ Հայաստանը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման փաստաթղթերը։
«Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։ Հայաստանը կդառնա կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը, իսկ Արևելյան Եվրոպայի խմբից՝ 19-րդ պետությունը»,- նշված է հայտարարությունում։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17