17/11/2023 12:00
Հիմա այս որոշումը կայացնում ենք, որպեսզի շինարարության այս տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում. Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ Ֆինանսների նախարարության առաջարկած նախագծին, որով առաջարկվում է 2029 թվականից մարզերում ևս դադարեցնել եկամտահարկի հետ վերադարձի հնարավարությունը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս թեմայով առաջին որոշումը կայացրել են 2020 թվականին քովիդի շրջանում, որից հետո շինարարությունը, բնակարանաշինությունը Երևանում շատ մեծ թափ առավ։
«Մենք ժամկետային սահմանափակում դրեցինք, որը գործում է Երևանում։ Հիմա այս որոշումը կայացնում ենք, որպեսզի շինարարության այդ տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում։ Այս որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է և նաև տնտեսական ակտիվության լրացուցիչ խթաններ ստեղծելը։ Ուզում եմ ասել, որ այս գործիքակազմի ընդունմամբ՝ մենք շատ էական փոփոխությունների ենք հասել ՀՀ-ում քաղաքացիների բնակարաններ ձեռք բերելու գործընթացում։
Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից մինչ օրս այս գործիքի կիրառմամբ ավելի քան 35 հազար ընտանիք ձեռք է բերել բնակարան։ Հույս ունենք, որ մազրերում ևս առաջնային շուկան կզարգանա և բնակարանաշինությունը կխթանվի։ Մենք շուրջ 35մլդ դրամի վերադարձ ենք իրականացրել»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը, սակայն, Երևանի և մարզերի ժամկետների հետ դիսոնանս է նկատում.«Եկեք այս հարցն օրակարգից հանենք, որպեսզի ճիշտ լինի։ Հետո կկարգավորենք»։