17/11/2023 22:57
Բայդենը Սի Ծինփինին «հիշեցրել է»՝ երբ Չինաստանի առաջին տիկնոջ ծննդյան օրը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ Սան-Ֆրանցիսկոյում կայացած հանդիպմանը «հիշեցրել է» Չինաստանի առաջնորդին իր տիկնոջ՝ Պեն Լիյուանի ծննդյան օրվա մասին։ Այն համընկնում է Բայդենի ծննդյան օրվա հետ։ Զրույցի այս մանրամասների մասին հայտնել է Foreign Policy-ն՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական իր աղբյուրին։
Նշվում է, որ Բայդենը հանդիպման ժամանակ Սի Ծինփինին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել Չինաստանի առաջին տիկնոջը՝ նրա ծննդյան մոտալուտ տարեդարձի առթիվ։ Ի պատասխան՝ Սի Ծինփինն ասել է, որ այնքան է տարվել աշխատանքով, որ մոռացել է սպասվող տոնի մասին և հիշել է միայն Բայդենի շնորհավորանքից հետո։
Foreign Policy-ն այս դրվագը հօգուտ ԱՄՆ նախագահի է ներկայացրել՝ մեկնաբանելով, թե Բայդենն այսպիսով «միավորներ է վաստակել» Չինաստանի առաջնորդի կնոջ մոտ։
Նշենք, որ Սի Ծինփինի կինը՝ Պեն Լիյուանը, ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 20-ին։ Նույն օրն է ծնվել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պարզապես նա Չինաստանի ղեկավարի տիկնոջից մեծ է 20 տարով։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17