17/11/2023 19:32
«Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»․ Հանրահավաքին մասնակցելու համար կալանավորված արցախցի երիտասարդին ազատ կարձակեն
Քիչ առաջ դատարանը վերացրեց 20-ամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը: Այդ մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ Նորիկ Գոգորյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նույն խցում էին։
«Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» քրեակատարողականում, նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից է, զրկվել էր իր տնից 44-օրյա պատերազմի արդյունքում և բռնի տեղահանվել, սովորում է երաժշտական քոլեջում: Ուրախ եմ, որ մի քանի օրից նա կլինի իր մեծ ընտանիքի կողքին»,- գրել է Լևոն Քոչարյանը: