17/11/2023 12:12
Դատախազներն իրենց աշխատավարձի 92 տոկոսի չափով դրամական հավելում կստանան. կառավարությունը 1,1 մլրդ դրամ հատկացրեց
Կառավարությունն իր այսօրվա նիտում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 1,1 մլրդ դրամ՝ դատախազներին դրամական հավելում տրամադրելու համար:
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ ԱԺ կողմից 2023-ի մարտի 22-ին ընդունվել և ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Նախագծի հիմքում դրված հաշվարկի համաձայն՝ 2023 թվականի համար դատախազներին հավելումներ վճարելու համար ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 878-Ն որոշմամբ ՀՀ դատախազությանը տրամադրվել է 1,200,000.0 հազ.դրամ, իսկ տարեկան անհրաժեշտ է 2,313,430.9 հազ. դրամ գումար, հետևաբար անհրաժեշտ է լրացուցիչ 1,113,430.9 հազ. դրամ գումար:
Առաջարկվող նախագծով նախատեսվում էՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ դատախազությանը հատկացնել 1,113,430.9 հազ.դրամ գումար՝դատախազներին հավելումներ տրամադրելու համար:
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններզբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ համաձայն որի՝ Դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, ըստ այդմ՝դատախազներին մեկ տարվա կտրվածքով կտրամադրվի հավելում՝ 2,313,430.9 հազար դրամի չափով: