17/11/2023 14:38
Սա խաղաղություն չի՝ հնազանդեցում է, այս մարդը «Մանուշակ» մսուր-մանկապարտեզի պատկերացումներով մտել է աշխարհաքաղաքականություն. Շարմազանով
Սա մահաբեր իշխանություն է, և այսքանից հետո մարդ կա, որ հավատում է խաղաղությանը, սա խաղաղություն չի, սա հնազանդեցում է. ասուլիսում հայտարարեց ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ խաղաղությունը 30 տարի Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն են պարտադրել։
«Այս մարդը «Մանուշակ» մսուր-մանկապարտեզի պատկերացումներով մտել է աշխարհաքաղաքականության մեջ»,-ասաց նա և նշեց, որ երեխաներն են իրենց դեսպանները։
«Քաղաքականության մեջ նեղանալ չկա, կա շահ ու ռազմավարություն»,-ասաց նա։
Ըստ Շարմազանովի՝ Ալիևը Արևմտյան հարթակից ստացել է այն, ինչ իրեն պետք է և գնալու կարիք չունի։ «Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, էլ գնա՝ ի՞նչ անի»,-ասաց նա։