17/11/2023 12:51
Առաջիկա օրերին 108 հազար 800 վճարում կիրականացնեն Արցախից բռնի տեղահանվածներին (Տեսանյութ)
Այս պահի դրությամբ 100 հազար միանվագ աջակցություն է տրամադրվել 104 հազար 200 բռնի տեղահանվածի, որից 75 հազար 725 հոգին չափահաս է, 28 475-ը՝ անչափահաս, կառավարության նիստին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա ավելացրեց, որ այսօր 500մլն դրամ հատկացում են արել՝ շարունակելու համար վճարումները.«Մշակված ունենք 3 800 դիմում, բացի այդ, 800 հոգու տվյալ ենք ստացել ԿԳՄՍՆ-ի և Առողջապահության նախարարության գործընկերներից։ Նրանց տվյալները ևս կմշակենք և կներկայացնենք և, ըստ էության, 108 հազար 800 վճարում առաջիկա օրերի ընթացքում կիրականացնենք»։