17/11/2023 20:37
Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։
Որպես Երևանում կայանալիք նստաշրջանին չմասնակցելու պատճառներ՝ Գուլիևը նշել է Հայաստանում «Ադրբեջանի նկատմամբ ատելությունը», «տարվող հակաադրբեջանական քարոզչությունը»։
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել է նաև, որ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին իրենց բացակայությամբ տեղի ունենալիք քննարկումների արդյունքները Ադրբեջանի համար ընդունելի չեն լինելու։
«Աշնանային նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի շահերին հակասող ցանկացած որոշում կամ հայտարարություն մենք անվավեր ենք համարելու»,- ասել է Գուլիևը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17