17/11/2023 19:19
Արցախից բռնի տեղահանված 1 143 անձ դեռևս ժամանակավոր կացարաններում է ապրում
Հայաաստանի հյուրանոցներում, հյուրատներում և համայնքային շենքերում Արցախից բռնի տեղահանված 1 143 անձ է բնակվում, հայտարարել է ՏԿԵՆ տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նա նշել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ կեցավայրերում 10 000 բռնի տեղահանված էր բնակվում։ Մարդիկ, ըստ ՏԿԵՆ փոխնախարարի, բնակարաններ են վարձակալում, ներքին տեղաշարժեր կան։
«Ընտանիքները տեղավորվում էին ըստ հնարավորության և ըստ մեր ուղղորդման, հիմա կա արդեն այդ հնարավորությունը, երբ իրենք են ընտրում իրենց բնակավայրերն ու միավորվում են իրենց հարազատների բարեկամների հետ»,-ասել է Տերտերյանը։