17/11/2023 12:10
Ադրբեջանին կոչ ենք անում վերադառնալ կառուցողական քննարկումների դաշտ. Արթուր Հովհաննիսյան (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բացասական է գնահատում Ադրբեջանի կողմից ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումից հրաժարումը։
«Կոչ ենք անում ավելի արդյունավետ, կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա ասաց, թե ԱՄՆ, ԵՄ գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, իրենց աջակցությունն են հայտնել խաղաղության օրակարգին։
«Մենք հույս ունենք, որ միջազգային մեր գործընկերների միջնորդությամբ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան նստել ու կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»,- ասաց ՔՊ-ականը։
Նա չի բացառում՝ մինչև տարվա վերջ հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Մենք կառուցողական կեպով առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով»,- հավելեց ՔՊ խմբակցության քարտուղարը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ Պատճառն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «ԱՄՆ միակողմանի դիրքորոշումն է»։