18/11/2023 10:56
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն
Երևանում նոյեմբերի 18-ին, 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։
Մարզերում նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։
Նոյեմբերի 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 17-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 20-ի ցերեկը և 21-ի գիշերը՝ ևս 6-8 աստիճանով։