18/11/2023 21:40
Անհանդուրժողականության կամ դրա հրահրման դեպքերն անընդունելի են․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին․
«Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի՝ Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։
Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17