18/11/2023 20:31
Թուրքմենստանը ցանկանում է զարգացնել Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը․ նոր նախագիծ են առաջարկել
Թուրքմենստանն առաջարկել է Իրանի հետ սահմանին երկու առևտրային գոտի բացել, գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքմենստանի ԱԳՆ Ռաշիդ Մերեդովը։
«Թուրքմենստանը մեծ նշանակություն է տալիս նման առևտրային գոտիների ստեղծմանը, վստահ ենք, որ մեր երկրների մասնավոր հատվածները ներդրումներ կկատարեն այդ ոլորտում։ Թուրքմենստանի հարուստ հումքային ռեսուրսները, երկրի բարենպաստ աշխարհագրական դիրքը և «բաց դռների» քաղաքականությունը մեծ հնարավորություններ են ստեղծում ներդրումային համագործակցության համար»,- ասել է Թուրքմենստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ առևտուրը թուրքմենա-իրանական գործընկերության առաջնահերթ ուղղություններից մեկն է, և ինչպես Թուրքմենստանի, այնպես էլ Իրանի պետական ու մասնավոր հատվածը ջանքեր են ներդնում՝ երկկողմ առևտրի ծավալները մեծացնելու համար։