18/11/2023 13:51
Մենք պատրաստ էինք ապահովել Բաքվի պատվիրակության անվտանգությունը, բայց չեն եկել. Խանդանյան (Տեսանյութ)
Հայաստանում առաջին անգամ է անցկացվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է մեկնարկել աշնանային նստաշրջանը՝ հավելելով, որ քաղաքական թեմաներ չեն քննարկվել. «Հիմնականում ընթացակարգային հարցեր են քննարկվել: Կեսօրից հետո մեկնարկելու է բուն նստաշրջանը, որի ընթացքում հանդես են գալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգային թեմաներին»:
Անդրադառնալով այն պատվիրակություններին, որոնք չեն մասնակցելու վեհաժողովին՝ Խանդանյանը նշեց, որ երեկ ՌԴ պատվիրակությունն է դիմել ԱԺ նախագահին և հայտնել, որ չեն մասնակցելու. «ՀՀ ԱԺ-ն չէ, որ երկրների խորհրդարաններին հրավերներ է արել, դրանով զբաղվում է միջազգային կազմակերպությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, ապա նրանք մի քանի անգամ անվտանգության հարց են բարձրացրել, ՀՀ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք չեն մասնակցել: Դա արդեն նրանց խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տեղեկություններ չունենք»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15
Այսօր, 10:17