18/11/2023 14:01
Դա կարող է դիվանագիտական գործիք հանդիսանալ. Խանդանյանը՝ ՄԱԿ-ի որոշման մասին
Շատ կարևոր է ՄԱԿ-ի արդարադատության դատարանի այս որոշումը, սակայն դատարանը նման որոշում էր կայացրել Լաչինի միջանցքի վերաբերյալ, բայց, ցավոք, միջազգային հանրության ճնշումը բավարար չեղավ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Ողջունում եմ այդ որոշումը և հույս եմ հայտնում, որ այն դիվանագիտական ասպարեզում կարող է գործիք հանդիսանալ», - նկատեց նա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Արցախ վերադառնալու դեպքում ապահովել արցախցիների անվտանգությունը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17