18/11/2023 09:43
«Հրապարակ». Հիմնական առաջնահերթությունները վերաբերել են առաջիկայում խորհրդարանի նիստ անցկացնելուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանի բոլոր՝ հինգ խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում և քննարկել անելիքները։
Հիմնական առաջնահերթությունները վերաբերել են առաջիկայում խորհրդարանի նիստ անցկացնելուն։ Մեզ ասացին, որ այդ առումով բոլոր հինգ ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, որ առաջիկայում պետք է ԱԺ նիստ գումարել և վերսկսել բնականոն աշխատանքը։ Այժմ քննարկում են օրակարգը, թե ինչ հարցեր ներառեն։ Առաջարկվել է նախապատվությունը տալ բռնի տեղահանվածների սոցիալական և այլ խնդիրներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստան բռնի տեղահանվելուց հետո Արցախի խորհրդարանը նիստ չի հրավիրել»։