18/11/2023 19:18
Հնդկաստանն ու Ավստրալիան «2+2» ձևաչափով երկրորդ հանդիպումը կանցկացնեն՝ ԱԳ և պաշտպանության նախարարների մակարդակով
Նոյեմբերի 20-ին Հնդկաստանի և Ավստրալիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները բանակցություններ կանցկացնեն Նյու Դելիում, այն «2+2» ձևաչափով երկրորդ հանդիպումը կլինի՝ երկրների պատմության մեջ, հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ Ավստրալիայի հետ նախարարական երկխոսության շրջանակներում կքննարկվեն «ռազմավարական՝ պաշտպանության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Ինչպես երկկողմ և տարածաշրջանային, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի քննարկում է նախատեսված նաև։
Բանակցությունների նպատակ է հռչակվել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականին։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17