19/11/2023 15:49
Եվրո-2024․ 16 հավաքական ապահովել է եզրափակիչ փուլի ուղեգիր
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրից հետո հայտնի է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած 16 հավաքական։
Կազմակերպիչ երկիր Գերմանիայից բացի եզրափակիչի փուլին մասնակցելու իրավունք արդեն նվաճել են Բելգիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շոտլանդիան, Թուրքիան, Ավստրիան, Անգլիան, Հունգարիան, Սլովակիան, Ալբանիան, Դանիան, Նիդերլանդները, Ռումինիան, Շվեյցարիան։
Ընտրական մրցաշարի վերջին տուրում կվիճարկվի եւս 5 ուղեգիր։
C խմբից երկրորդ ուղեգրին հավակնում են Իտալիան ու Ուկրաինան, D խմբից՝ Խորվաթիան եւ Ուելսը, E խմբից՝ Չեխիան ու Մոլդովան, G խմբից՝ Սերբիան ու Չեռնոգորիան, H խմբից՝ Սլովենիան ու Ղազախստանը։
Մնացած 3 ուղեգրերը կվիճարկվեն 2024թ․ մարտի 21-ին եւ մարտի 26-ին նախատեսված փլեյ-օֆֆի հանդիպումներում Ազգերի լիգայի խմբային փուլից դուրս եկած թիմերը։