19/11/2023 22:53
Ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երեք այցերը՝ Լոնդոն, Բրյուսել և Մանամա
Ամփոփելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երեք այցերը՝ Լոնդոն, Բրյուսել և Մանամա.
- Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացավ Միացյալ Թագավորության հետ ՀՀ ռազմավարական երկխոսության մեկնարկային հանդիպումը, որն արձանագրում է երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու երկուստեք պատրաստակամությունը։ Հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլնի, ներառվել է Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը:
- ԱԳ նախարարի այցը Լոնդոն նշանավորվեց նաև ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացմամբ։ Նախարար Միրզոյանը հանդիպումներ ունեցավ նաև խորհրդարանական շրջանակների հետ և հանգամանալից քննարկում ունեցավ «Chatham House» ինստիտուտում։
Բրյուսել.
- Այցը մեկնարկելով Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ հանդիպումով՝ հաջորդիվ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ գործադիր թևի՝ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարների հետ՝ քննարկելով ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արձանագրելով մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան։
- Բելգիայի ԱԳ նախարարի հետ քննարկվել են հայ-բելգիական և տարածաշրջանային օրակարգի առանցքային բոլոր հարցերը։
- Նախարար Միրզոյանը ելույթ է ունեցել ԱլԳ քաղաքացիական ֆորումի ասամբլեայի տարեկան նիստին՝ շեշտելով ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակման հարցում ՀՀ հանձնառությունն ու վճռականությունը։
Բահրեյն.
- Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների, ինչպես նաև Բահրեյնի ԱԳ նախարարի հետ հանդիպումներին, ի թիվս այլնի, քննարկվել են արաբական երկրների հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և ներդրումների, ՀՀ համագործակցության հեռանկարները։
Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացվել են Հարավային Կովկասում անվտանգային միջավայրը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը, առկա մարտահրավերները, ինչպես նաև տարածաշրջանում կայության և խաղաղության հաստատման ՀՀ տեսլականն ու ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17