19/11/2023 12:09
Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը Երևանի պուլպուլակ հո չեն, որ «ապաքաղաքականորեն» քննարկվեն․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ցավալիորեն, մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել։
Իսկ մեզանում «ուրախանում» են նրանով, որ այսինչ ու այնինչ պետությունը կամ քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։
Իսկ քաղաքականությամբ «չզբաղվողները» լռում են։ Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը հազարավոր քառակուսի կիոլմետրերով անտառները, հարյուրավոր կիլոմետրերով գետերը, Փոքր Կովկասի լեռնագագաթները, որոնք կազմում են հայկական Արցախ աշխարհի քաղաքակրթական և աշխարհագրական լանդշաֆտը, հո Երևանի կենտրոնի ինչ-որ մի պայմանական պուլպուլակ չե՞ն, որ «ապաքաղաքականորեն» ակտիվ քննարկվեն»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17