19/11/2023 15:34
Որքան ակտիվացնենք տարածաշրջանային համագործակցության ձևաչափերը, այնքան տարածաշրջանի երկրները կշահեն դրանցից. Աբդոլլահիան
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության և մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը՝ առանց որևէ արտաքին միջամտության խաղաղության ճանապարհ հարթելու համար:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ խաղաղության ապահովման և տարածաշրջանային միասնության բարելավման նպատակով տարածաշրջանային մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտություն կա, գրում է tasnimnews.com-ը։
«Բնականաբար, որքան ակտիվացնենք տարածաշրջանային համագործակցության ձևաչափերը, այնքան տարածաշրջանի երկրները կշահեն դրանցից»,- հավելել է իրանցի նախարարը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17