20/11/2023 11:04
ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածներից երկուսի վիճակում փոփոխություն չկա, մեկը դուրս է գրվել. ԱՆ
Նոյեմբերի 17-ին ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից երկուսի վիճակում փոփոխություն չկա. Aysor.am-ին ասացին Առողջապահության նախարարությունից։
«Նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասաց նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նա տեղեկացրեց, որ երրորդ տուժածը, որի վիճակը բավարար էր գնահատվել, երեկ դուրս է գրվել։