20/11/2023 19:22
Պատերազմը երեխաների համար ծանր հետևանքներ է թողնում․ Կարմիր խաչ
Պատերազմը երեխաների համար ծանր հետևանքներ է թողնում: Արդյունքում նրանք կարող են.
զրկվել կրթության հասանելիությունից,
բաժանվել ընտանիքի անդամներից,
լինել բռնության ականատես։
«Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ ըստ պատերազմի կանոնների՝ երեխաները պետք է լինեն պաշտպանված և ստանան օժանդակություն իրենց խնամքի, կրթական և այլ անհրաժեշտ հարցերի կարգավորման համար»,- ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունում։