20/11/2023 12:42
Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. ՊՆ խոսնակ
Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, Aysor.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ», - ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակ գյուղի մերձակա դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայողը։