20/11/2023 16:14
Մեզ տեղահանել եք՝ «լավ», բայց ինչու՞ տեղափոխել այս ծեր «Տատիկ-պապիկին», երբ նրանք այնտեղ են 60-ականներից. Մարութ Վանյան
Ադրբեջանական սոցկայքերում քննարկվում է Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» կամ «Պապիկ-տատիկի» արձանը երկաթյա բռունցքով փոխարինելու հարցը։
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը X-ի իր էջում տեղադրելով երկու տարբերակները՝ գրել է. «Հետաքրքիր է՝ սա արդեն իրականությո՞ւն է, թե՞ ադրբեջանցիներն արդեն իրականացրել են։
Մենք տեղահանվել ենք մեր տներից, ասենք՝ «լավ է», բայց ինչու՞ տեղափոխել այս ծեր «Տատիկ-պապիկին», երբ նրանք այնտեղ են 60-ականներից»։