20/11/2023 16:09
Ջանում ենք՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն արագ աշխատանք գտնեն, որ կարողանան դառնալ տնտեսական ուժ և ոչ թե բեռ. Քերոբյան
Հիմա մենք մեր ջանքերն ուղղում ենք նրան, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք արագ աշխատանք ստանան և կարողանան մտնել տնտեսական կյանք, որպեսզի կարողանան դառնալ տնտեսական ուժ և ոչ թե բեռ. լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Էտ տեսանկյունից հիմա մեծ աշխատանքներ ենք անում, որ այդ մարդկանց աշխատանքով ապահովենք»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ-ն ունի աշխատուժի խնդիր։
Նախարարի ընդգծմամբ՝ որպես աշխատանքային միգրանտ բարձր որակավորում ունեցողները գալիս են Ուկրաինայից, ՌԴ-ից, Բելառուսից։ Իսկ ցածր որակավորում ունեցող աշխատողները՝ Ուզբեկստանից, Իրանից և Հնդկաստանից, որոնք բանվորական տարբեր մակարդակի աշխատանքներ են կատարում՝ հիմնականում շինարարության, գյուղատնտեսության ոլորտում։
Քերոբյանը հստակեցրեց նաև՝ ՀՀ-ում գտնվող ոչ զբոսաշրջիկներ համարվող հնդիկների թիվը ոչ թե 60 000 է, այլ՝ շուրջ 30 000։