20/11/2023 17:31
«Իմ ղեկավարած կառույցի գլխավոր առաքելությունն է անվիճարկելի ընտրությունների կայացումը, ինչպիսին Երևանի ավագանու ընտրությունն էր»․ Վահագն Հովակիմյանը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին
ԿԸՀ-ից տեղեկացնում են,
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին ներկայացրել է ԿԸՀ հիմնական գործունեության մանրամասները, կառույցի ինստիտուցիոնալ հիշողությունը։ Անդրադարձ է արվել վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխություններին։
ԿԸՀ նախագահը խոսել է դեռևս նախորդ տարվանից շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, և այժմ գործադիրի քննարկման տիրույթում է։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ իր ղեկավարած կառույցի գլխավոր առաքելությունն է անվիճարկելի ընտրությունների կայացումը, ինչպիսին էր այս տարվա սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները։
Հյուրերը ցանկություն են հայտնել Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17