20/11/2023 18:23
Հանրությունը շոկային վիճակում է, ընդդիմությունը խզեց էլեկտորատի հետ կապը. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)
Իշխանությունից չկա մեկը, որ կարողանա բացատրել՝ ինչ է «խաղաղության խաչմերուկը»․ իրենք էլ չգիտեն, պարզապես վահանակի մի կոճակով իրենց հրահանգվել է հիմա էլ խոսել նոր բրենդի՝ «խաղաղության խաչմերուկի» մասին։
Ի՞նչ ասել է՝ «խաղաղության խաչմերուկ», երբ դու ընդամենը երկու ամիս առաջ կորցրել ես հայրենիքիդ զգալի մասը, որը հազարամյակներ պահել ես ատամներով, ու հանկարծ այդ մեղ ողբերգության պայմաններում արթնանում ես ու հայտարարում՝ հիմա էլ «խաղաղության խաչմերուկի» օրակարգով ենք ապրելու։ Հանրությունը շոկային վիճակում է, չի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում,-«Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Այլընտրանքային նախագծեր խումբ» վերլուծական հարթակի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
«Հայաստանում իշխանությունն իրականում մեկ հոգուց է կազմված, պետական ինստիտուտները, իրավապահ համակարգը չկան, չեն գործում, մենք էքսպերիմենտալ վիճակում ենք. ստացվում է՝ պետությունը և ժողովուրդը մեկ հոգու ձեռքում ընդամենը խաղալիքի գործառույթ ունեն։ Շատ թանկ ենք վճարում. սխալների գինը պետությունն է, մարդիկ են, տարածքներ են»։
Վահե Հովհաննիսյանն ընդգծում է՝ իշխանությունը որևէ դիմադրության չի բախվում, անկաշկանդ գործում է, ընդդիմությունը չհասկացավ՝ ինչ պետք է անի, խզեց կապերն իր իսկ ընտրազանգվածի հետ։
«Մենք ճիշտ չենք գնահատում պետական փլուզման աստիճանը, կարծում եմ՝ որպես ազգ լուրջ փլուզումներ մեջ ենք, իսկ մեր վարքագիծը պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է։ Մենք ստեղծել ենք նոր «նորմալության» պատրանք, ամեն աղետից հետո համարում ենք, որ կատարվածը «նորմալ է»։ Ջերմուկի մատույցներին թուրքի հայտնվելը երկու օր է անհանգստացնում, Արցախի 10 ամիս շրջափակումը, Արցախի կորուստը փաստորեն նույնպես չանհանգստացրին։ Ընդդիմությունը շատ կարևոր գործառույթ ուներ՝ թույլ չտար, որ ամեն ինչ նորմալ ընկալվեր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17