20/11/2023 21:36
«Նոր ժամանակներ են սկսվում»․ Մոլդովայի ընդդիմությունը իշխանությանը սպառնացել է բողոքի հուժկու շարժմամբ
Նոյեմբերի սկզբին անցկացված ՏԻՄ ընտրություններում Մոլդովայի իշխող ուժի պարտությունից հետո ընդդիմությունը պատրաստվում է նոր, ավելի վճռական բողոքի ցույցեր անցկացնել։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Մոլդովայի ընդդիմության ներկայացուցիչներից Իլան Շորը։
«Նոր ժամանակներ են սկսվում։ Թույլ չենք տալու իշխանությանը՝ խաղալ մարդկանց ճակատագրերի հետ։ Չեմ բացառում, որ բողոքի նոր շարժում ձևավորվի, այդ ժամանակ արդեն ոստիկանությունը մեզ ցուցումներ չի տա, թե որտեղ կանգնենք։ Եթե հարկ լինի, մենք կշրջափակենք հրապարակը, այնտեղ կմնանք 5 օր, 7 օր»,- գրել է Շորը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17