20/11/2023 18:01
Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17