20/11/2023 17:43
Աննա Վարդապետյանը, տեղակալները, վարչությունների պետերը դասընթացի են մասնակցել
Գկխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Գլխավոր դատախազությունը, կարևորելով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ, 2023 թվականի նոյեմբերի 18-ից մեկնարկել է դասընթացների շարք:
Առաջին երկօրյա դասընթացին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Գլխավոր դատախազության վարչությունների պետերը, ավագ դատախազն ու Երևան քաղաքի դատախազը:
Դատախազ-քաղաքացի, դատախազ-ԶԼՄ ներկայացուցիչ հաղորդակցման կարողությունների բարձրացմանն ուղղված դասընթացին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության բոլոր դատախազները:
Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է, այն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից մրցութային կարգով ընտրված «SPRING PR» ընկերության կողմից:
Ձևաչափը՝ ինտերակտիվ քննարկումներ, գործնական օրինակների վերլուծություններ, դասախոսություններ և այլն»: