20/11/2023 22:15
ԱՄՆ դեսպանատուն․ «Փոխդեսպան Չիփ Լեյթինենը մի խումբ ակտիվիստների հետ քննարկեց Հայաստանում տրանսգենդեր անձանց խնդիրները»
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել․
«Նոյեմբերի 20-ը տրանսգենդեր անձանց հիշատակման օրն է, երբ հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում իրենց գենդերային ինքնության կամ արտահայտման հետևանքով ատելության հիմքով հանցանքներին զոհ դարձած անձանց։
Անցյալ շաբաթ փոխդեսպան Չիփ Լեյթինենը քննարկում ունեցավ մի խումբ ակտիվիստների հետ՝ տեղեկանալու այն խնդիրների և հնարավորությունների մասին, որոնց բախվում են տրանսգենդեր անձիք Հայաստանում»։