20/11/2023 19:32
Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին մանկապիղծները երեխաների «վաճառք» են իրականացնում․ Պետդումայի փոխխոսնակ
Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին Եվրոպայի և Ուկրաինայի մանկապիղծները զբաղվում են երեխաների «առուվաճառքի» գործարքներով, հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Աննա Կուզնեցովան, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ուկրաինայի և Լեհաստանի սահմանի առանձին հատվածներում գործարքներ են տեղի են ունենում նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի պեդոֆիլների կազմակերպված հանցավոր խմբերի ներկայացուցիչների կողմից»,- ասել է Կուզնեցովան։
Նա ասել է, որ հավաքագրված փաստերի համաձայն՝ մեկ երեխայի համար մինչև 150 000 դոլար է վճարվում։ Ուկրաինայում, Կուզնեցովայի խոսքով, միջնորդների մի ամբողջ ցանց է գործում։
«Կիևի էլիտար ակումբներից մեկում ուկրաինացի որբ երեխաներին «վարձով» են տրամադրում՝ նրանց նկատմամբ մանկապղծություն իրականացնելու համար», հայտարարել է Պետդումայի փոխխոսնակը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17