20/11/2023 13:20
Մեկ զբոսաշրջիկը ՀՀ-ում մոտավոր ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է մտնում շուրջ 44 000 դրամ. Քերոբյան
Մեկ զբոսաշրջիկը ՀՀ-ում մոտավոր ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է մտնում շուրջ 44 000 դրամ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա՝ ներգնա զբոսաշրջիկներից պետական բյուջե մտնում է մոտ 100 մլրդ դրամ գումար։
«Սա զուտ եկամուտն է, ՀՆԱ-ի վրա ավելի մեծ է»,-ասաց նա և նշեց, որ մյուս եռամսյակի վերջում վերլուծությամբ հանդես կգան։