20/11/2023 11:52
Մինչև տարեվերջ շուրջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք, որը մինչև այսօր ունեցած լավագույն ցուցանիշն է. Վահան Քերոբյան
Զբոսաշրջությունը ՀՀ-ում զարգանում է բավականին լավ տեմպերով. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս տարվա 10 ամիսներին Հայաստան է այցելել 2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, և մենք ակնկալում ենք, որ մինչև տարվա վերջ շուրջ 2,4 մլն զբոսաշրջիկ կունենանք, որը մոտ 25 տոկոսով ավելի է, քան մենք ունեցել ենք մեր լավագույն զբոսաշրջային տարում՝ 2019թ.-ին»,-ասաց նա։
Ըստ նախարարի՝ օրենքի նախագիծը նապտակ ունի կարգավորելու թե՛ ներգնա, թե՛ արտագնա, թե՛ ներքին զբոսաշրջային խնդիրները, բացել նոր հնարավորություններ զբոսաշրջային գործունեությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման համար ծառայեցնելու նպատակով։