20/11/2023 19:54
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվելու է Արևմուտքում․ ՔՊ խմբակցության պատգամավոր
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվելու է Արևմուտքում, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Հայաստանն այլևս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը։ Մեր նպատակն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կոնկրետ երաշխավորներ լինեն, որպեսզի ցանկացած խախտման դեպքում իմանանք, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող ենք գործի դնել։ Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին։ Հայաստանը երկրորդ անգամ այդ սխալը չի գործելու»,-ասել է Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արևմտյան երկրների երաշխավորությամբ։
«Ադրբեջանը սա շատ լավ հասկանալով՝ ամեն ինչ անում է, որ այդ երաշխավորությունները չլինեն»,- ասել է Խաչատրյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17