20/11/2023 19:13
ՀՀ-ում տնտեսվարողների թիվը 101 674 է, գրեթե կեսը առևտրի ոլորտից են. ԱՎԿ
2022թ.-ի ընթացքում ՀՀ-ում տնտեսվարողների թիվը կազմել է 101 674, տեղեկանում ենք ԱՎԿ-ի հրապարակած վերջին տվյալներից։
Տնտեսվարողներից 96 527-ը գերփոքր են, 4 279-ը՝ փոքր, 726-ը՝ միջին և 142-ը՝ խոշոր։
ԱՎԿ տվյալներով՝ տնտեսվարողների գրեթե կեսը՝ 52 716-ը, տնտեսական գործունեություն են ծավալում մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում։ Տնտեսվարողներին հետաքրքրող հաջորդ ոլորտը՝ 12 147-ը, մշակող արդյունաբերությունն է։ Տեղեկատվության և կապի ոլորտում գրանցված է 7 483 տնտեսավարող։ Փոխադրումներով և պահեստային տնտեսությամբ զբաղվում է 6 184 տնտեսվարող, կացության և հանրային սննդի կազմակերպմամբ՝ 5671 տնտեսվարող, շինարարության ոլորտում գրացված է 3455-ը։
Հանքարդյուանբերության և բացահանքների շահագործմամբ զբաղվում է 362 տնտեսվարող։
Տնտեսավորողներից 53 649-ը գործում է Երևանում, 8 687-ը՝ Կոտայքում, 6 373-ը՝ Արարատում։ Արամվիրում և Լոռիում գրեթե հավասարաչափ են՝ 5 921 և 594։ Շիրակում՝ 4686 տնտեսվարող է գրանցված և Սյունքիում՝ 4076։