20/11/2023 20:47
«Կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են, աշխատավարձային ֆոնդը աճում է, 457 միլիոն էլ նախատեսվում է պարգևավճարների համար»․ Երևանի քաղաքապետարանը կազմում է 2024 թ․ բյուջեն
Հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը գրել է․
«Երևանի քաղաքապետարանը պատրաստում է 2024 թվականի բյուջեն։
Ընդհանուր ծախսերը, այդ թվում նաև կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդը աճում է՝ 534 միլիոն դրամով։
Կառավարման մարմնի ծախսերի շարունակական աճը ինքնին վատ երևույթ է, բայց կարծես թե միտում կա վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը», քանի որ 457 միլիոն դրամ նախատեսվում է հենց պարգևավճարների համար։ Այս ցուցանիշը կրկնակի ավել է նախորդ տարվա բյուջեից։
Նվազող ծախսերի պայմաններում արդար չէ աշխատավարձային ֆոնդի նման աճը։
Բյուջեի մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17