21/11/2023 14:22
Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցությունների. Հայաստանը երբեք չի խուսափել․ Հակոբ Արշակյան
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ավելին, փոխանակվում են խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր», - նշեց նա։
Արշակյանը կոչ արեց հետևել ՀՀ ԱԳՆ-ին. եթե նոր մեկնաբանության կարիք լինի՝ ԱԳՆ-ն հանդես կգա դրանով։
«Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից, ու այն պլատֆորմը, որը գտել է արդյունավետ, բանակցություններին մասնակցել է», - ասաց ԱԺ փոխնախագահը։