21/11/2023 16:50
Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանին՝ առաջարկելով սահմանին հանդիպում կազմակերպել
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է հանդիպում անցկացնել սահմանին` քննարկելու խաղաղության գործընթացը։
«Հուսով ենք, որ նրանք դրական կարձագանքեն այս կոչին՝ հնարավորինս շուտ սկսելու բանակցությունները»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ըստ ադրբեջանական կողմի՝ խաղաղ բանակցությունների լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը:
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմանի ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար: Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17