21/11/2023 21:02
«Հարձակումներ են եղել համայնքի անդամների և հոգևոր դասի վրա, բայց կարողացել ենք կանգնեցնել»․ Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչը՝ «Կովերի պարտեզ»-ի շուրջ իրավիճակի մասին
Երուսաղեմի «Կովերի պարտեզ» հողատարածքի շուրջ ծագած թնջուկը չի հանգուցալուծվում. համայնքը և պատրիարքությունը շարունակում են պայքարել հողատարածքը հայ համայնքին վերադարձնելու համար: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ News.am-ին մանրամասներ է հայտնել Հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը:
««Կովերի պարտեզ» հողատարածքը վարձակալությամբ է տրված երկու տարի առաջ, բայց սրանից մեկ ամիս առաջ Երուսաղեմի պատրիարքությունը որոշել էր չեղարկել այս գործարքը Դենիել Ռուբինշտեյնի հետ, որովհետեւ այս գործարքը Երուսաղեմի հայոց թաղամասի ամբողջականությունը խախտել է և կարող է խախտել, ինչպես նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը նյութական օգուտ և դրական արդյունքներ չի կարող բերել: Հոկտեմբերի 26-ից «Զանա քեփիթըլ» ընկերությունը տրակտորներ է բերել, որոնք անօրինական շինարարություններ են սկսել հողատարածքի վրա:
Ընկերության մեքենաները քանդել են պատը, բայց մենք կանգնեցրել ենք տրակտորների աշխատանքները, համայնքը և պատրիարքությունը միասնաբար իրար հետ կանգնեցրել են»,- հայտնել է նա:
Ճռնազյանի խոսքով՝ վերջին 3 շաբաթների ընթացքում հայ երիտասարդները պաշտպանում են հողատարածքը, հսկում են գիշերները։
«Վերջին շաբաթվա ընթացքում հարձակումներ են եղել մեր համայնքի անդամների և հոգևոր դասի վրա, բայց կարողացել ենք կանգնեցնել: Սրանից մի քանի օր առաջ հարձակումներից մեկի պատճառով մեր երիտասարդներից 4 հոգի ձերբակալվել են ոստիկանության կողմից, չնայած որ ոչ մի պատճառ չկար ձերբակալելու: Այսօր արդեն նրանք ազատ են արձակվել»,- ասել է նա:
Հայ համանքի ներկայացուցիչը նշել է, որ այժմ պատրիարքությունը կդիմի գործնական քայլերի, որպեսզի չեղարկվի պայմանագիրը, և հողատարածքը վերադառնա հայերին:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17